Рубрика: Իմ գրադարանը

Իմ Գրադարանը

Ամառվա սկզբում մեր կրթահամալիրի գրադարանից վերցրել էի Լ․ Ֆրենք Բաումի <<Օզի կախարդը>> գիրքը։

Պատմությունը մի աղջկա մասին էր, ով ապրում էր իր շնիկի, մորաքրոջ և նրա ամուսնու հետ Կանզասում։Այդ օրը պտտահողմ էր լինելու, Դորոթին և շնիկը չեն հասցնում թաքնվել նկուղում և քամին տունը օդ է բարձրացնում և նրանց տանում հեռու՜, հեռու՜ Օզ քաղաք։

Դորոթին այնտեղ հանդիպում է Խրտվիլակին, Թիթեղյա փայտահատին, Ամաչկոտ առյուծին և միասին փնտրում են Զմրուխտե քաղաքը, որտեղ ապրում էր Օզ կախարդը։ Կախարդը պետք է օգներ աղջկան, որ տուն վերադառնա։ Ճանապարհին նրանք շատ արկածներ են ունենում և վերջապես հասնում են Զմրուխտե քաղաք։

Իսկ թե ինչ է լինում հետո, իմանալու համար խորհուրդ կտամ անպայման կարդալ գիրքը, այն շատ հետաքրքիր է։

: Один комментарий

Оставьте комментарий